Microsoft-ը կհրաժարվի գովազդային բիզնեսից եւ կկրճատի 1,2 հազար աշխատակիցների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծրագրային ապահովման աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Microsoft ընկերությունը, մտադիր Է հրաժարվել այն ստորաբաժանումց, որը Համացանցում զբաղվում Է գովազդով, ինչպես նաեւ կրճատել դրանցում աշխատող շուրջ 1,2 հազար աշխատակիցների: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը:

Վերջինիս աղբյուրների տեղեկություններով՝ Microsoft-ի գովազդային գործարարության մի մասի նկատմամբ վերահսկողությունը կստանան AOL եւ AppNexus ինտերնետ-ընկերությունները: Գործարքավարության մանրամասնություններն առայժմ չեն հրապարակվում: Microsoft-ի աշխատակիցների մի մասը կտեղափոխվի AOL եւ AppNexus, ոմանց կտեղափոխեն այլ պաշտոնների կամ կազատեն:

Ինչպես նշել Է Bloomberg-ը, «ծրագրային ապահովման արտադրողը հրաժարվել Է իր կառույցների մի մասից, մինչդեռ դրա ղեկավար Սաթյա Նադելան փորձում Է աշխատանքը կենտրոնացնել երեք հանգուցային ուղղություններում. անձնական համակարգիչներ, ամպահարթաներ եւ բիզնես-գործունեության արտադրողականություն»: Գործակալության գնահատումներով՝ համակարգչային հսկայի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո Նադելան սկսել Է կրճատել այն ստորաբաժանումները, որոնք անհրաժեշտ չեն իր առաջադրած խնդիրների կատարման համար: Microsoft-ի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում գործակալության հաղորդագրությունը:

Mictosoft կորպորացիան 1975 թվակաանին հիմնել են Բիլ Գեյթսը եւ Փոլ Ալենը: Ներկայում այն խոշորագույն անդրազգային Էլեկտրոնային ընկերություններից մեկն Է, ծրագրային ապահովման արտադրության, ծառայությունների տրամադրման եւ անձնական համակարգիչների եւ սերվերների համար ինտերնետ-տեխնոլոգիաների մշակման բնագավառի համաշխարհային առաջատարներից մեկը: 2014 թվականի հունիսի դրությամբ Mictosoft-ի աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել Է շուրջ 128 հազար: Կենտրոնակայանը գտնվում Է Ռեդմոնդ քաղաքում (Վաշինգտոնի նահանգ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ