Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ի թիվս այլ երկրների ղեկավարների` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր պետական գործունեության տարիներին Դուք ձեռք եք բերել Ձեր հայրենակիցների շրջանում արժանի հարգանք, ինչպես նաև մեծ հեղինակություն՝ միջազգային ասպարեզում: Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Ջերմությամբ եմ հիշում վերջերս Մոսկվա կատարած Ձեր այցը, որի ընթացքում մենք միասին մասնակցեցինք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ուրախ կլինեմ մեր նոր հանդիպումների, կառուցողական երկխոսության և համատեղ սերտ աշխատանքի շարունակության համար՝ ի բարօրություն Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների:Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, հաջողություններ և ամենայն բարիք»,-ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր նաև հեռախոսազրույց է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ Նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են նաև ռազմավարական դաշնակից պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետը պատարագի է մասնակցել

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին