Խճանկար

Լոնդոնում փորձարկում են միայն Էլեկտրականությամբ աշխատող երկհարկանի ավտոբուսներ

1 րոպեի ընթերցում

Լոնդոնում փորձարկում են միայն Էլեկտրականությամբ աշխատող երկհարկանի ավտոբուսներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում հոկտեմբերին տեղի կունենան այն երկհարկանի ավտոբուսի փորձարկումները, որն աշխատում Է միայն Էլեկտրականությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը:

«Կարմիր երկհարկանի ավտոբուսը շուտով կլինի «ավելի կանաչ», քան երբեւԷ»,- ասել Է Ջոնսոնը:

Առաջին նոր ավտոբուսը կգործարկվի 312-րդ երթուղում՝ Նորվուդից մինչեւ Սաութ Քրոյդոն:

Լոնդոնում արդեն շահագործվում են 13 հազար հիբրիդային ավտոբուսներ եւ ութ միհարկանի ավտոբուսներ, որոնք աշխատում են միայն Էլեկտրականությամբ:

Քաղաքի իշխանությունների պլանների համաձայն, որոնք նպատակամղված են բնապահպանության բարելավմանը եւ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին, 2020 թվականին Լոնդոնում կլինեն 300 երկհարկանի ավտոբուսներ, որոնք կաշխատեն միայն Էլեկտրականությամբ, հաղորդել Է BBC-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում