Խճանկար

Նյույորքյան ռեստորանն առաջարկում է համտեսել ուտելի ոսկով սենդվիչ

1 րոպեի ընթերցում

Նյույորքյան ռեստորանն առաջարկում է համտեսել ուտելի ոսկով սենդվիչ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյույորքյան «Serendipity 3» ռեստորանը, որը հայտնի է արագ սննդի շքեղ ուտեստներով, պատրաստել է աշխարհում ամենաթանկ սենդվիչը տապակած պանրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, սենդվիչի արժեքը կազմում է 214 դոլար:

Թանկարժեք սենդվիչի բաղադրության մեջ մտնում է շամպայնում տապակած հաց` լցոնած ծովային կենդանիների մսով և տապակած պանրով, որն էլ պատված է ուտելի ոսկով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում