Խճանկար

Լոնդոնում կկայանա Օդրի Հեփբերնի լուսանկարների ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Լոնդոնում կկայանա Օդրի Հեփբերնի լուսանկարների ցուցահանդեսը

ԼՈՆԴՈՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Ազգային պատկերասրահում 3 ամիս շարունակ կցուցադրվեն աշխարհահռչակ դերասանուհի Օդրի Հեփբերնի լուսանկարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով euromag.ru-ն, ցուցահանդեսը, որը կբացվի հուլիսի 2-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 18-ը, կներառի դերասանուհու տարբեր տարիների լուսանկարները, ֆիլմերի պաստառները, տարբեր ամսագրերում նրա հարցազրույցները: Կլինեն առանձին ֆոտոշարքերը, որտեղ ներկայացված կլինեն Հեփբերնի առավել հայտնի ֆիլմերի` «Հռոմեական արձակուրդ», «Նախաճաշ Տիֆոնիի հետ», «Իմ գեղեցիկ տիկին» ֆիլմերում կերտած նրա կերպարները: Ցուցահանդեսին կներկայացվեն նաեւ մինչ այժմ չհրապարակված անձնական լուսանկարներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում