Apple-ն սկսում Է iPhone-ի նոր մոդելի արադրությունը՝ Force Touch տեխնոլոգիայի օժանդակությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունն սկսում Է iPhone-ի նոր մոդելի արադրությունը՝ Force Touch տեխնոլոգիայի օժանդակությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ:

Աղբյուրների խոսքով՝ սարքն արտաքին դիզայն կստանա 4,7 եւ 5,5 դյույմ Էկրանների տարբերակներով, որը նման կլինի iPhone 6-ին եւ iPhone 6 Plus-ին: Խոշոր սերիական արտադրությունը կարող Է սկսվել արդեն հուլիսին:

«Թեեւ վերջնական հավաքումը պետք Է որ հարթ անցնի, քանի որ նոր iPhone-ի դիզայնը նման Է ընթացիկ մոդելին, այնուամենայնիվ, Force Touch գործառույթով սարքերի արտադրության ժամկետների ու ծավալների վրա կարող են ազդել դիսփլեյների մատակարարումները»,- հավելել Է աղբյուրներից մեկը:

Force Touch-ը նոր տարատեսակի թաչփադ Է, որը ճանաչում Է սեղմման ուժն ու տեւողությունը: Տեխնոլոգիան կիրառվում Է MacBook, Apple Watch բոլոր նոր մոդելներում եւ կկիրառվի iPhone-ում:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում iPhone-ի վաճառքները աճել են 40 տոկոսով՝ մինչեւ 61,2 միլիոն միավոր, ինչը բարձր Է վերլուծաբանների կանխատեսումներից, որոնք վաճառքների ծավալն սպասում Էին 58,1 միլիոն միավորի չափով:

Հայերեն Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը