Խճանկար

ԱՄՆ-ում ընտրել են աշխարհի ամենատգեղ շանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ընտրել են աշխարհի ամենատգեղ շանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում աշխարհում ամենատգեղ շանն ընտրելու մրցույթ է անցկացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, հաղթող է ճանաչվել 10-ամյա Կվազի Մոդո անունով շունը, որը պիտբուլի և հոլանդական հովվաշան խառնուրդ է:Նա հաղթող է ճանաչվել 25 այլ մրցակիցների մեջ և արժանացել է 1500 դոլար մրցանակի:

Կվազի Մոդոն բնակվել է շների կացարանում նախքան ֆլորիդացի տեր ունենալը: Մրցույթի կայքում շան մասին նշվել է, որ նա արտաքինից կարող է բավական չար թվալ, սակայն երբ մարդիկ նրան լավ ճանաչեն, կնվաճի նրանց սրտերն իր բարի ներաշխարհով:

Շոուն 27-րդ անգամ անցկացվել է Պետալումա քաղաքի Սոնոմա Մարին տոնավաճառում:Նախորդ տարվա հաղթող էր ճանաչվել Պինատ անունտ երկու տարեկան շնիկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում