ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիճակախաղի տոմսով 4,3 միլիոն ֆունտ (6,7 մլն դոլար) շահելուց հետո բրիտանական Հալիֆաքսից թոշակառու կնոջ առաջին գործը եղել Է իր համար նոր հողաթափեր գնելը, որոնց մասին վաղուց Էր երազում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Daily Telegraph-ը: 69-ամյա նախկին դերձակուհի Ջեյն Լյուիսը դարձել Է UK Lotto-ի հաղթողը, որին կանոնավոր կերպով մասնակցում Էր 1991 թվականին ազգային այս վիճակախաղի ստեղծման պահից:
«Առավոտյան ավտոբուս նստեցի, գնացի քաղաքի կենտրոն եւ ինձ համար գնեցի մի զույգ տնային հողաթափեր: Ես վաղուց Էի դրանց վրա աչք դրել եւ փող Էի հավաքում: Որոշեցի, որ կարող եմ ինձ բավականություն պատճառել»,-պատմել Է բրիտանուհին:
Լյուիսը հավելել Է, որ իր հաջորդ գնումը լինելու Է նոր տունը: Կինը բացատրել Է, որ վերջին 11 տարվա ընթացքում բնակարան Էր վարձում մեկ ննջարանով եւ շատ փոքրիկ խոհանոցով: Լյուիսը հույս Է հայտնել, որ նոր բնակարանում կկարողանա զբաղվել իր սիրած գործով՝ համեղ կերակուրներ, հատկապես տնային խմորեղեն պատրաստելով: Ջեյնի կարծիքով, լրացուցիչ ննջարանները թույլ կտան իր մերձավորներին երբեմն գիշերելու իր տանը:
Թոշակառու կինը նաեւ պլանավորել Է փողի մի մասը ծախսել իր որդիներից մեկի շիրմաքարի վրա, որը մահացել Է ավելի քան 40 տարի առաջ:
Հաղթողը գոհունակություն Է հայտնել այն փաստի առնչությամբ, որ այժմ իր հինգ երեխաները, ինչպես նաեւ թոռներն այլեւս ստիպված չեն լինի անհանգստանալ փողի համար: «Ինձ համար շատ կարեւոր Է, որ կկարողանամ ֆինանսապես ապահովել երեխաներիս»,-ընդգծել Է Լյուիսը, պարզաբանելով, որ իր համար հենց դա շահելու գլխավոր ուրախությունը:
Լուսանկարը`itv.com