ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաբանի մականունով արու գորիլլան Ճապոնիայում դարձել Է Հիգաշիյամայի կենդանաբանական այգու այցելուհիների սիրեցյալը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Metro-ին: Հիացած կանանց շնորհիվ կենդանին սոցցանցերի աստղ Է դարձել: Համացանցի կին օգտատերերը Շաբանիին հռչակել են «աշխարհի ամենագեղեցիկ գորիլլան»:
Կապիկին կենդանաբանական այգում բնակեցրել են տակավին 2007 թվականին, սակայն այցելուհիներն սկսել են արուի տպավորիչ արտաքինին եւ արտասովոր պահվածքին ուշադրություն դարձնել սոսկ վերջերս: Ճապոնացի երիտասարդ աղջիկները սոցցանցերում ստեղծել են կենդանու վիրտուալ Ֆան-կլուբի նմանակ՝ հրապարակելով լուսանկարներ եւ տարածելով համապատասխան հեշթեգեր:
Ինչպես գրում Է Metro-ն, Շաբանին լավ զարգացած մկանունք եւ մուգ հարթ մազածածկոց ունի: Կանայք նկատել են, որ արու գորիլլան կարողանում Է ֆոտոգենիկ կեցվածք ընդունել եւ սիրում Է իրեն մտահոգ ներկայացնել: Ինտերնետ-ռեսուրսը հավելում Է, որ Շաբանին արդեն սերունդ ունի: