Խճանկար

Մագնիսական բարձիկով ճապոնական գնացքը պաշտոնապես ամենաարագն Է ճանաչվել աշխարհում

1 րոպեի ընթերցում

Մագնիսական բարձիկով ճապոնական գնացքը պաշտոնապես ամենաարագն Է ճանաչվել աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնայում մշակված մագնիսական բարձիկով գնացքը (մագլեւ), որը ժամում զարգացնում Է 603 կիլոմետր արագություն, պաշտոնապես գրանցվել Է Գիննեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաարագը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին հաղորդել Է JR Tokai երկաթուղային ընկերությունը:

«Ստացած կարգավիճակը խթանում Է մեզ հետագայում Էլ աշխատել այդ տեխնոլոգիաների կատարելագործման վրա»,-ասված Է այդ կապակցությամբ JR Tokai-ի տարածված հաղորդագրության մեջ: Մագլեւը ռեկորդային արագությունը զարգացրել Է ապրիլի 21-ին Յամանասի պրեֆեկտուրայում կառուցված 42-կիլոմետրանոց թեստային փորձարանում կատարված փորձարկումների ժամանակ:

Ճեպընթացի մոդելը, որն այժմ փորձարկումներ Է անցնում Յամանասի պրեֆեկտուրայում, Տոկիոյի եւ Նագոյայի միջեւ տարածությունը կարող Է հաղթահարել 40 րոպեի ընթացքում՝ ժամում 500 կիլոմետր միջին արագությամբ:

Ներկայիս «Սինկանսեն» արագընթաց գնացքներով նույն այդ ուղեւորության տեւողությունը կազմում Է մեկ ժամ 18 րոպե, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում