Խճանկար

ԱՄՆ-ում սկսել են կառուցել բիբլիական տապան՝ ռեստորանով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում սկսել են կառուցել բիբլիական տապան՝ ռեստորանով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Վիլյամսթաուն քաղաքում (Քենտուկիի նահանգ) սկսվել Է Հին Կտակարանի տապանի պատճենի շինարարությունը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NBC Nwes-ին, նախագիծը պլանավորվում Է ավարտել 2016 թվականի ամռանը:

Կառույցի պատվիրատուն Answers in Genesis քրիստոնեական ընկերությունն Է: Կազմակերպության նախագահ Քեն Հեմի խոսքով՝ պլանավորվում Է, որ տարեկան տապան կայցելի մինչեւ երկու միլիոն մարդ: «Ես կարծում եմ, որ տապանը կդառնա երկրի ամենամեծ տեսարժան վայրերից մեկը»,- հայտարարել Է նա:

Հեմը նշել Է, որ շինությունը կառուցվում Է այն չափերի լիակատար համապատասխանությամբ, որոնք նկարագրված են Աստվածաշնչում: Ընդամենը տապանում կլինի չորս հարկ, իսկ դրա երկարությունը կկազմի 155 մետր: Առաջին երեք հարկերում կտեղավորվի Աստվածաշնչի պատմությանը նվիրված ցուցադրանքը, իսկ չորրորդում՝ ռեստորան:

Ապագայում տապանի մոտ կհայտնվի ժամանցի մի ամբողջ համալիր՝ Բաբելոնյան աշտարակով, առաջին դարի մերձավորարեւելյան բնակավայրի մակետով եւ մեծ կենդանաբանական այգով:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում