Խճանկար

Հոռետես կատուն դարձել Է Instagram-ի նոր աստղը

1 րոպեի ընթերցում

Հոռետես կատուն դարձել Է Instagram-ի նոր աստղը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուհու կատուն, որը հոռետես կատու մականունն Է ստացել մռութի առանձնահատուկ արտահայտության համար, դարձել Է Instagram-ի նոր աստղը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին: Մեկ ամսից Էլ պակաս ժամանակամիջոցում կենդանու տիրուհու Մեգի Լյուի ակաունտը, որտեղ կինն առավելապես հրապարակում Է տնային կենդանու լուսանկարները, բաժանորդագրվել Է ավելի քան 25 հազար մարդ:

Լյուն, որը բնակվում Է Պեկինում, պատմել Է, որ Լուհուի հետ մեկտեղ տանն ապրում են նաեւ Բարքերը եւ Բարդին, որոնք հոռետես կատվին եղբայր եւ քույր են գալիս, սակայն դրանց մռութների արտահայտությունը սովորական Է:

The Daily Mirror-ը ճշտում Է, որ Լուհուն արտասովոր տեսքն թնդունել Է, երբ տան այգում կատվառյուծ Է տեսել: Գիշատիչը չի վնասել կատվին, բայց, հավանաբար, վախեցրել Է դրան:

Այս տարի ավելի վաղ Instagram-ում լայն հռչակ Է ձեռք բերել այլմոլորակային կատվի ակաունտը, որը տառապում Է աչքերի հազվագյուտ հիվանդությամբ: Հաղորդվել Է, որ երկու ամսից Էլ պակաս ժամանակամիջոցում Instagram-ում կենդանու ակաունտին Է բաժանորդագրվել ավելի քան 30 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում