ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական երկու խոշորագույն կոնցեռններ՝ Toyota Motor Corp.-ը եւ Nissan Motor Co.-ն, ամբողջ աշխարհից ավելի քան 3 մլն ավտոմեքենա են հետ կանչում Takata ֆիրմայի անվտանգության բարձիկների հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ավտոարտադրողների տարածած հայտարարություններում:
Toyota-ի սպասարկման ակցիան վերաբերում Է 24 տարբեր մոդելների 2,86 մլն ավտոմեքենաների, որոնք արտադրվել են 2003 թվականի ապրիլից մինչեւ 2008 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակաշրջանում: Դրանցից 1,7 միլիոնը Եվրոպայում Է, 360 հազարը՝ Ճապոնիայում եւ 190 հազարը՝ Չինաստանում: Հունիսի 16-ին Toyota-ն նաեւ հայտարարել Էր նույն այդ խնդրի պատճառով ԱՄՆ-ից 1,37 մլն ավտոմեքենա հետ կանչելու մասին՝:
Nissan-ը հետ Է կանչում 198 հազար Navara պիկապներ եւ Teana սեդաններ, որոնք հոսքագծից իջել են 2007 թվականի ապրիլից մինչեւ 2008 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: