Սպորտ

Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Ստավանգերի մրցաշարի հերթական տուրում պարտվեց:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցը շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Հայ շախմատիստը պարտվեց սև խաղաքարերով: Այս տուրից հետո Արոնյանը մնաց նույն 3 միավորով:Ստավանգերի մրցաշարի առաջատարը մնում է Թոփալովը, ով ունի 6 միավոր:

Լևոն Արոնյանը հունիսի 15-26-ը Ստավանգերում մասնակցում է «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցներն են Կարլսենը, Կարուանան, Անանդը, Նակամուրան, Թոփալովը, Գրիշչուկը, Գիրին, Վաշիե-Լագրավը, Համերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում