ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Sotheby's աճուրդային տունը 178,6 միլիոն ֆունտ (273,6 միլիոն դոլար) Է վաստակել իմպրեսիոնիստների եւ արդի արվեստի ստեղծագործությունների վաճառքից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընդհանուր առմամբ հավաքորդներին առաջարկվել Էր 51 լոտ, որոնցից շատերի համար պայքարն սկսվել Է 10 միլիոն ֆունտ (15 միլիոն դոլար) նշագծից բարձր գումարով:
Երեկոյի հիմնական լոտերից մեկը դարձել Է ռուս ավանգարդիստ-նկարիչ Կազիմիր Մալեւիչի (1879 – 1935 թթ,) նկարը: 100 տարի առաջ ստեղծված «Սուպերմատիզմ: 18-րդ կառուցվածք» կտավն աճուրդով վաճառվել Է 21,4 միլիոն ֆունտով (32,8 միլիոն դոլարով), ինչը փոքր-ինչ բարձր Է եղել դրա նախնական գնահատման արժեքի ստորին սահմանից:
53 x 53 սմ չափով կտավի վրա պատկերված են միմյանց սերտորեն կպած հինգ քառանկյուններ՝ գույնով, ձեւով եւ չափով տարբեր, բայց միացված ներքին շարժման միասնական ուժով: Այս նկարն աճուրդի Էին հանել Մալեւիչի ժառանգները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը`EPA