Միջազգային

Մեծ Բրիտանիայի թագուհին Եվրոպային նախազգուշացրել Է պառակտումից

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի թագուհին Եվրոպային նախազգուշացրել Է պառակտումից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին Գերմանիա պաշտոնական այցի ընթացքում կոչ Է արել Եվրոպան պահպանել պառակտումից՝ ինչպես արեւմուտքում, այնպես Էլ արեւելքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Իր այցի առաջին օրը կայացած պաշտոնական ընդունելության ժամանակ թագուհին հայտարարել Է, որ ինքը եւ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն տեսել են Եվրոպայի՝ ինչպես ամենավատ, այնպես Էլ լավագույն ժամանակները՝ հավելելով. «Մենք պետք Է եռանդագին աշխատենք՝ պահպանելու հետպատերազմյան աշխարհի նվաճումները»:

«Մենք գիտենք, որ Եվրապայում պառակտումը վտանգավոր Է, եւ մենք պետք Է (Եվրոպան) պահպանենք դրանից՝ ինչպես մեր աշխարհամասի արեւմուտքում, այնպես Էլ արեւելքում»,- ասել Է նա, այնուհետեւ առաջարկել Է Գաուկի եւ Գերմանիայի ժողովրդի կենացը:

Բուքինհեմի պալատում հերքել են այն ենթադրությունները, թե թագուհու հայտարարությունը կարող Է որեւԷ առնչություն ունենալ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջն առաջիկա հանրաքվեն հետ:

«Դա կապված չԷ Եվրամիության հետ,- ասել Է պալատի ներկայացուցչիներից մեկը:- Թագուհին ապաքաղաքական Է: Նա երբեք քաղաքական հայտարարություն չԷր անի»:

Դաունինգ սթրիթում հայտարարել են, որ ԵՄ-ում Մեծ Բրիտիանիայի մնալու հարցն ավելի վաղ արծարածվել Է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնի եւ Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցություններում:

Լուսանկարը`AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում