Հասարակական

Գարեգին Բ Վեհափառը Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հույս է հայտնել

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բ Վեհափառը Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հույս է հայտնել

ԷՋՄԻԱԾԻՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Գարեգին ԲԿաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄայրԱթոռՍ.Էջմիածնի տեղեկատվականհամակարգից, հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է Մայր Աթոռի և դեսպանատան միջև ձևավորված սերտ կապերին, ինչպես նաև կարևորեց դեսպանի` հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Խոսելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրի մասին` Ամենայն Հայոց Հայրապետը հույս է հայտնել, որ շարունակվող քննարկումները դրական հանգուցալուծում կունենան: Գարեգին Բ Վեհափառն ընդգծել է, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն օրինակ կծառայի այլ պետությունների և ժողովուրդների համար` նպաստելով նաև մարդկային կյանքում նման ողբերգությունների կանխարգելմանը:

Իր հերթին դեսպան Մորելը շնորհակալություն է հայտնել Հայոց Հովվապետին ջերմ վերաբերմունքի և համագործակցության համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում