Սփյուռք

ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Արամ Ա-ին

1 րոպեի ընթերցում

ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Արամ Ա-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 24-ի առավոտյան Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչները Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ այցելել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-սփյուռք համագործակցության հարցեր: Բացի այդ, քննարկումներ են ընթացել վերջերս Հայաստանում ստեղծված իրադրությանը, Թուրքիայի Սահմանադրական դատարանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բացած դատին և սիրիահայությանն առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում