Ռուսաստան

Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայաստանյան զարգացումներին

2 րոպեի ընթերցում

Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայաստանյան զարգացումներին

ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանում ծավալվող իրադարձություններին և հույս ունի, որ ամենամոտ ժամանակահատվածում իրավիճակը կկարգավորվի`օրենքի տառին համապատասխան: Այս մասին հունիսի 23-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հայաստանը մեր մերձավորագույն գործընկերն է, հայ ժողովրդի հետ մեզ միավորում են պատմական կապերը: Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում ենք այնտեղ ծավալվող իրադարձություններին և, անկասկած, հույս ունենք, որ ամենամոտ ժամանակահատվածում այդ իրավիճակը կկարգավորվի`օրենքի տառին խիստ համապատասխան, և չեն լինի օրենքի խախտումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է Պեսկովը:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչ այժմ այն շարունակվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում