Խճանկար

Գիտնականները Պրիմորիեի ազգային բնայգում ստացել են «պարող» ընձառյուծի կադրերը

1 րոպեի ընթերցում

Գիտնականները Պրիմորիեի ազգային բնայգում ստացել են «պարող» ընձառյուծի կադրերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընձառյուծի երկիր» ազգային բնայգու տեսածուղակը պատկերել Է հեռավորարեւելյան ընձառյուծի՝ մոլորակի ամնահազվագյուտ կատվի, երիտասարդ Էգի «պարը», որը մի քանի ժամ խաղացել Է խցիկի առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին հաղորդել Է «Ընձառյուծի երկիր» ազգային բնայգին:

«Գործողությունը տեղի Է ունենում գարնանը Կեդրովկա գետի գեղատեսիլ ափին: Գլխավոր դերում Է Բերի հեռավորարեւելյան երիտասարդ Էգ ընձառյուծը, որն արդեն հայտնի Է «Ընձառյուծի երկրի» մի շարք այլ տեսահոլովակներից: Բերին վաղ տարիքում եղել Է հեռավորարեւելյան ընձառյուծների մասին ռեալիթի-շոուի «մասնակիցը»:

Նշվում Է, որ ստացված կադրերը կազմել են նոր անսովոր տեսահոլովակի հիմքը: Երկու տարբերակով այն արդեն կարելի Է դիտել առցանց ռեժիմով «Ընձառյուծների երկիր» ազգային բնայգու կայքում եւ «Տայգայի կանչը» ալիքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում