Խճանկար

Խաղաղ օվկիանոսում լողացող պիցցերիա է գործում

1 րոպեի ընթերցում

Խաղաղ օվկիանոսում լողացող պիցցերիա է գործում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիջիի հանրապետությունն առաջինն է, որի տարածքում գտնվում է լողացող պիցցերիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, «Cloud 9»անվանումը կրող ռեստորանը գտնվում է Խաղաղ օվկիանոսում` Բերանաու նավահանգստի մերձակայքում: Շինության մեջ տեղակայված է փայտից ավանդական վառարան, որտեղ պատրաստվում են ամենահամեղ պիցցաները: Պիցցաների բաղադրության մեջ մտնում են թարմ ձկներ, ծովամթերքներ, և դասական բաղադրատոմսերի պահանջ զբոսաշրջիկները չեն զգում:

«Cloud 9»ռեստորանն իր այցելուներին նաև առաջարկում է լողալ փիրուզագույն ջրերում, զբոսնել, ինչպես նաև արևայրուք ընդունել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում