Թուրքիայի քեմալական կուսակցության առաջնորդը նոր մանրամասներ է բացահայտել Էրդողան-Բայկալ հանդիպումից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առանորդ Քեմալ Քըլըչդաօղլույն բացահայտել է նոր մանրամասներ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀԺԿ նախկին ղեկավար, Անթալիայից ընտրված պատգամավոր Դդենիզ Բայկալի հանդիպման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» գործակալությունը:

Քըլըչդարօղլուն հանդիպման համար իր կուսակցության նախկին ղեկավարին խիստ քննադատության է ենթարկել: «Բայկալը մտադրվել էր գնալ: Ես նրան ասացի. «Զգուշ կլինես, հանկարծ հանդիպումն «ապօրինի պալատում» չլինի», և զգուշացրեցի, որ չխոսեն կոալիցիայի մասին: Սակայն հանդիպմանը քննարկվել է նաև կոալիցիայի հարցը»,- պատմել է քեմալական կուսակցության առաջնորդը` նշելով, որ հանդիպումից անմիջապես հետո, չնայած ունեցած պայմանավորվածությանը, Բայկալն իրեն չի զանգահարել: Քըլըչդարօղլուն հայտնել է նաև, որ հանդիպման վերաբերյալ գիտի մի քիչ ավելի, քան հրապարակվել է: «Ես էլ շատ մանրամասների չեմ տիրապետում»,- ասել է նա:

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին