Քըլըչդարօղլուն ընդդիմության կոալիցիայում վարչապետի պաշտոնն առաջարկել է Բահչելիին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն երկրում կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ նոր հայտարարություն է արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Քըլըչդարօղլուն նախքան կոալիցիա կազմելու շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկն առաջարկել է կազմել ընդդիմադիր երեք կուսակցություններից բաղկացած կոալիցիա, որտեղ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես են պատրաստվում կոալիցիայի մեջ ներառել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, եթե ազգայնականները ծայրահեղական դիրքորոշում ունեն թուրք-քրդական հաշտեցման գործընթացի վերաբերյալ, Քըլըչդարօղլուն ասել է. «Թուրքիան աշխարհի չափ խնդիրներ ունի, որոնք կարգավորման կարիք ունեն: Քաղաքականության արվեստն այդ խնդիրների լուծումը գտնելն է»:

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէր կարողացել հավաքել այնքան ձայն, որպեսզի կազմեր միակուսակցական կառավարություն: Ներկայում ԱԶԿ-ին անհրաժեշտ է համագործակցել ընտրված մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ կոալիցիա կազմելու համար, սակայն վերջինները նախապես հայտարարել են, որ իշխող քաղաքական ուժի հետ միավորվելու մտադրություն չունեն: Եթե ընտրությունների ավարտից 45 օր անց կառավարություն չկազմվի, ապա երկրում կանցկացվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին