Դեմիրթաշը հայտնել է ԱԶԿ-ՀԺԿ կոալիցիային աջակցելու պայմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը նոր հայտարարություն է արել` կապված երկրում նոր կառավարություն կազմելու համար կոալիցիայի տարբերակների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Դեմիրթաշը չի բացառել, որ իրենց կուսակցությունը կարող է աջակցել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) ու քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունների (ՀԺԿ) կողմից կազմվող կոալիցիային:

«Եթե ԱԶԿ-ն և ՀԺԿ-ն կազմեն մի կոլաիցիա, որտեղ ներառված լինեն նաև մեր սկբունքները, մենք նրանց դրսից կաջակցենք»,- նշել է քրդական կուսակցության առաջնորդը:

Դեմիրթաշը հերքել է այն միտքը, թե իրենց կուսակցությունը հրահանգներ է ստանում Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքացիական թևը համարվող Քրդական համայնքների միությունից (KCK): «Բոլորը կարող են հայտնել իրենց տեսակետները, այդ թվում և KCK-ի ներկայացուցիչները: Նրանք թուրք-քրդական հաշտեցման գործընթացի մասնակիցներից են: Սակայն մենք հրահանգներ չենք ստանում KCK-ից»,- հայտարարել է քրդական կուսակցության առաջնորդը:

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէր կարողացել հավաքել այնքան ձայն, որպեսզի կազմեր միակուսակցական կառավարություն: Ներկայում ԱԶԿ-ին անհրաժեշտ է համագործակցել ընտրված մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ կոալիցիա կազմելու համար, սակայն վերջինները նախապես հայտարարել են, որ իշխող քաղաքական ուժի հետ միավորվելու մտադրություն չունեն: Եթե ընտրությունների ավարտից 45 օր անց կառավարություն չկազմվի, ապա երկրում կանցկացվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին