Մարզային

Ռուսական կողմը եւս քրեական գործ է հարուցել զինծառայողի սպանության գործով

1 րոպեի ընթերցում

Ռուսական կողմը եւս քրեական գործ է հարուցել զինծառայողի սպանության գործով

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմն արդեն քրեական գործ է հարուցել հունիս 15-ին Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի պետի` անձնակազմի հետ տարվող աշխատանների գծով տեղակալ գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը: «Այս պահին արդեն ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի՝ սպանութուն, հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն: Կա կասկածյալ, որ նույն զորամասի պայմանագային զինծառայող է: Այլ ինֆորմացիա այս պահին դեռ չկա»,-նշեց պատասխանատուն:

Դիակն այս պահին դեռ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում է: Իրավապահները սպասում են Երևանից կինոլոգների խմբի ժամանմանը: Նախնական տվյալներով` դիակը տեղափոխվելու է Ռոստով:

Հունիսի 15-ի առավոտյան Շիրակի մարզային քննչական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել է երիտասարդի դի: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում եւս հարուցվել է քրեական գործ՝ ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության դեպքի առթիվ:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում