Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիներին հնարավոր է ժամանակավորապես տեղափոխեն Երևան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումը ոչնչացրել է Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքի և կենդանիների 70 տոկոսին:

«Ջրի մակարդակի երեք մետր բարձրանալու հետևանքով`Թբիլիսիի կենդանաբանական այգու աշխատակիցներից երեքը մահացել են. նրանցից մեկը փրկում էր կենդանիներին: Երևանի կենդանաբանական այգուց Թբիլիսիի կենդանաբանական այգի օգնության է մեկնել չորս աշխատակից՝ կենդանաբույժ, կուրատոր, սմբակավորների և գիշատիչների բաժնի պատասխանատուներ` իրենց հետ են տանելով թմրեցնող դեղորայք` կենդանաբուժական օգնություն ցուցաբերելու նպատակով: Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները Թբիլիսիում զբաղված են որոնողական աշխատանքներով, կենդանիների հետքեր գտնելու դեպքում կազմում են խմբեր և գնում կոնկրետ ուղղություններով. դեռևս հաջողվել է գտնել փախած արջերից մեկին և քնեցնել: Բացի այդ` Երևանում քննարկվում է հավելյալ օգնություն ուղարկելու հարցը, ինչպես նաև Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիներին որոշ ժամանակով Երևանի կենդանաբանական այգում պահելու տարբերակը»,- «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան` նշված է Երևանի կենդանաբանական այգու տեղեկության մեջ:

Հունիսի 13-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքվ ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։

Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության նախնական տվյալներով զոհվել 14, իսկ անհետ կորել է 24 բնակիչ: Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակ են, իրականացվում են մաքրման աշխատանքներ: Բացի այդ` Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախել են գիշատիչներ։

Հայերեն English Русский

Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները բավական մտահոգիչ են, անհամբեր սպասում ենք իրավիճակի կայունացմանը. ՀՀ վարչապետ

Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 10-ի

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Երևանում մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնը

Digitec-ն այս տարի ավելի մեծ ու ներկայանալի է լինելու. ԱՏՁՄ նախագահ

ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել

Հայաստանի վարչապետը զբոսաշրջության զարգացման ամենակարևոր գործոնը համարում է խաղաղությունը

Ռուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում. Լավրով

Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը