Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ նոր հաջողություններ է գրանցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը և «Հըզբոլլահը» հունիսի 12-ին վերահսկողություն են հաստատել Ջարաջիրի բարձունքների Կարնա Շաաբ ան Նուսուբ, Աբու Հարբ և Կարնա Սամաան տեղանքների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումների ընթացքում ահաբեկիչները լուրջ վնասներ են կրել. նրանց շարքերում կան տասնյակ սպանվածներ ու վիրավորներ:Ավելի վաղ Ջարաջիրի բարձունքներումհամատեղ ուժերով ազատագրվել էին Թամսեթ ուադի Ահմար, Քըրնեթ ուադի Ահմար շրջանները:

«Հըզբոլլահը» Ռաս ալ Բաալբեքում շարունակում է պայքարել ԻՊ-ի դեմ` խմբավորմանը պատճառելով լուրջ վնասներ:

Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ հունիսի 10-ին վերահսկողություն էր հաստատել Դամասկոսի վարչական տարածքի Կալամունի շրջանում գտնվող Բլոսքաթ բարձունքների վրա:

Բանակը «Հըզբոլլահի» հետ վերջին շրջանում լուրջ վնասներ է հասցնում ահաբեկչական խմբավորումներին` ազատագրելով տարածքներ սիրիա-լիբանանյան սահմանին:

Բացի այդ, Սիրիայում 90 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Զինյալները Դամասկոսից են, ինչպես նաև մայրաքաղաքի մերձակա գյուղերից, Հոմսից, Համայից:

Հայերեն

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը