Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը Կանադայում այցելել է ՀՀ դեսպանատուն

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը Կանադայում այցելել է ՀՀ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադա կատարած կարճատև այցելության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն իրեն ուղեկցող խմբի հետ այցելել է Հայաստանի դեսպանատուն, որտեղ նրանց ընդունել են դեսպան Արմեն Եգանյանը և դեսպանատան աշխատակազմը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Դեսպանը Նորին Սրբությանը տեղեկացրել է դեսպանատան աշխատանքների մասին` թե քաղաքական և թե մշակութային մակարդակներում: Վեհափառ Հայրապետն իր հերթին շեշտել է հայ ու կանադացի ժողովուրդների բարեկամության կարևորությունը, ինչպես նաև գնահատել է դեսպանի ու դեսպանատան աշխատակազմի գործունեությունը` հայ ժողովրդին Կանադայի հանրությանը ծանոթացնելու հարցում: Ապա, Նորին Սրբությունն այցելել է Կանադայում Լիբանանի դեսպանատուն, որտեղ դիմավորել են դեսպան Սամի Հադդադին և աշխատակազմը: Դեսպանը ողջունել է Վեհափառ Հայրապետին և իր երախտագիտությունն է հայտնել, որ հակառակ իր կարճատև այցելության, ժամանակ է տրամադրել այցելելու դեսպանատուն: Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել դեսպանին ջերմ ընդունելության համար:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Արամ Ա կաթողիկոսն ավարտել է ԱՄՆ-ի Արևելյան թեմ կատարած այցելությունը, որը տևել է շուրջ մեկ ամիս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում