Քիմ Քարդաշյանը «Թվիթեր»-ում ամենաազդեցիկ կանանց ցուցակում զբաղեցրել է 9-րդ տեղը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Huffington Post-ի բրիտանական տարբերակի հրապարակած «Թվիթերի ամենաազդեցիկ 100 կանայք» ցուցակում Քիմ Քարդաշյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Huffington Post պարբերականը, հեռուստատեսային ռեալիթիի աստղը, ում միկրոբլոգը գործում է 2009թ.-ից, արդեն ունի 19 հազար հրապարակում և 32,5 միլիոն ընթերցող:

Պարբերականն, ազդեցիկության վարկաանիշ կազմելով, չի սահմանափակվել միայն ընթերցողների քանակով, այլ նաև հաշվի է առել օգտատիրոջ ազդեցությունը ընթերցողների վրա: Օրինակ՝ Բեյոնսի ընթերցողների քանակը կազմում է ընդհամենը 14 միլիոն, և նա ցուցակում հայտնվել է 36-րդ տեղում, քանի որ իր միկրոբլոգում նա գրառում է կատարել ընդհամենը 8 անգամ:

«Թվիթեր»-ում ընթերցողների ամենամեծ բանակն ունի երգչուհի Քեթի Փերին, ում ընթերցողների քականը կազմում է 70 միլիոն և ընդհամենը 10 միլիոնով գերազանցում է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի միկրոբլոգի ընթերցողների քանակը: Սակայն, Փերին զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը:

Huffington Post-ի բրիտանական տարբերակի հրապարակած «Թվիթերի ամենաազդեցիկ 100 կանանց» ցուցակում առաջին տեղն է զբաղեցրել Բրիթնի Սփիրսը, ում հետևում են երգչուհի Արիանա Գրանդեն, Նիկի Մինաժը, Քլոե Քարդաշյանը, Իգի Ազալիան, Լեյդի Գագան: Իսկ ցուցակի վերջին հորիզոնականներում տեղ են գտել Դեմի Մուրը, Ջեսիկա Սիմփսոնը, դերասանուհի Քուին Լաթիֆան:

Հայերեն

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս