Քաղաքականություն

Ջեյմս Ուորլիքը ժամանել է Երևան

1 րոպեի ընթերցում

Ջեյմս Ուորլիքը ժամանել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱՄՆ համանախագահը գրառում է թողել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում` տեղադրելով նաև Հանրապետության հրապարակի գեղեցկությունն ընդգծող լուսանկար:

«Ես կրկին Երևանում եմ և անհամբեր սպասում եմ այսօր և վաղը կայանալիք հանդիպումներին` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը»,- նշել է Ուորլիքը:

Հայաստանի մայրաքաղաքում նա հանդիպումներ կունենա ՀՀ պաշտոնատար անձանց հետ` քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում