Արամ Ա-ն ցավակցական նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, ԱՄՆ Արևելյան թեմ կատարած այցելության ընթացքում իմանալով ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի որդու` Բո Բայդենի մահվան լուրը, ցավակցական նամակ է հղել փոխնախագահին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Նամակի մեջ Վահափառ Հայրապետը նշել է. «Խոր ցավով տեղեկացանք ձեր որդու` Բո Բայդենի մահվան մասին, որը պատահել է կարճատև հիվանդության պատճառով: Երիտասարդի մահը խոր կսկիծ է պատճառել մեզ, կյանք, որի ընթացքում ամբողջական նվիրում է տածել իր ընտանիքին և հայրենիքին, կյանք, որը կարող էր լեցուն լինել բազմաթիվ այլ իրագործումներով:

Մի քանի շաբաթ առաջ պատիվ ունեցա ձեզ հետ հանդիպելու Վաշինգտոնի ազգային մայր տաճարում, երբ ներկա գտնվեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջեկեղեցական արարողությանը: Ուզում եմ հայտնել, որ մեր հոգևոր խնամքին հանձնված Ամերիկայի հայ գաղութն իր ցավակցությունն է հայտնում Ձեզ և Ձեր ամբողջ ընտանիքին այս մեծ կորստի համար:

Բառեր չկան, որոնք կարողանան մեղմացնել զավակի կորստի ցավը: Ձեզ պետք է հիշեմ իմ աղոթքների մեջ, որպեսզի մեր տերը և փրկիչը մխիթարի ձեզ: Թող Բոյի ազնիվ հոգին հանգչի հավիտենական խաղաղության մեջ և իր հիշատակը միշտ մնա իբրև Աստծո, հայրենիքի և մարդկության հանդեպ սիրո խորհրդանիշ»:

Հայերեն English

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո