Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությանտարածքում հունիսի 9-ին հյուսիսային շրջաններում, 10-13-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Երևանում հունիսի 9-13-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Հունիսի 9-10-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +34 աստիճան, հունիսի 11-13-ին՝ +32 աստիճան:
Կարդացեք հոդվածը` Русский