Սփյուռք

Ցեղասպանությունը պատմական իրողություն է. Արամ Ա

2 րոպեի ընթերցում

Ցեղասպանությունը պատմական իրողություն է. Արամ Ա

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Կանադայում հանդիպել է Սենատի նախագահ Լեո Հուսագոսի հետ`շնորհավորելով նրա նոր պաշտոնը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին և խոսել է Կանադայի ծաղկման մեջ հայ ժողովրդի ներդրումների և որպես կազմակերպված համայնք ունեցած կարևոր դերակատարության մասին:

Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Միջին Արևելքի ներկա իրավիճակին` այն որակելով համաշխարհային վտանգ և առաջարկել է հատուկ ծրագիր մշակել` դիմագրավելու ծայրահեղականությունը: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` նա նշել է. «Ցեղասպանությունը պատմական իրողություն է, ինչպիսին էլ լինի քաղաքագետների կեցվածքը, այն չի դադարի ցեղասպանություն լինելուց»:

Եկեցեցու վերաբերյալ Վեհափառը նշել է. «Եկեղեցին պետք է հաղորդակից լինի իր ժողովրդի հետ: Այսօր զանազան հանրային և բարոյական հարցեր կան, որոնց մասին եկեղեցին պետք է խոսի հովվական մոտեցումով` միշտ կառչած մնալով իր ավանդույթներին ու արժեքներին: Մենք նաև երկխոության մեջ պետք է մտնենք երիտասարդության հետ և փորձենք հասկանալ նրանց մտահոգությունները, միշտ հատուկ ջանքեր գործադրենք՝ երիտասարդությանը մոտեցնելով եկեղեցուն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում