Թուրքիայում փորձել են ողջ-ողջ այրել քրդական կուսակցության անդամներին տեղափոխող մեքենայի վարորդին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը որպես թիրախ ընտրած գործողությունների թիվն ավելանում է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, Էրզրումում կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի միտինգին մասնակցելու նպատակով կուսակցականներին տեղափոխող միկրոավտոբուսի վարորդին անհայտ անձինք փորձել են ողջ-ողջ այրել:

Անհայտ անձինք ոստիկանների ներկայությամբ կտրել են մեքենայի ճանապարհը և նախ սկսել են այն վնասել, ապա բենզին լցնելով կրակի են մատնել` ցանկանալով այրել վարորդին: 40-ամյա Այդըն Թաշքեսենը, ով ձեռքերի և գլխի հատվածներում լուրջ վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց: Նշվում է, որ միկրոավտոբուսի մեջ են եղել Դեմիրթաշի նկարով պաստառներն ու կուսակցության էմբլեմով դրոշները, որոնք ևս անհայտ անձինք այրել են:

Նշվում է, որ Այդըն Թաշքեսենն ամուսնացած է և ունի ութ զավակ:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կմեկնարկեն հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածուներ:

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին