Սփյուռք

Արամ Ա-ն Օտտավայում հանդիպել է Կանադայի պաշտպանության նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն Օտտավայում հանդիպել է Կանադայի պաշտպանության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն Օտտավայում հանդիպել է Կանդայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քենիի հետ:Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Վեհափառ Հայրապետն ու Պաշտպանության նախարարը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` Միջին Արևելքում ներկա իրավիճակի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող:

Նրանք շեշտել են Միջին Արևելքում և այլուր իսլամ ծայրահեղականների կողմից ստողծված իրավիճակը միացյալ ջանքերով դիմագրավելու անհրաժեշտությունը: Վեհափառ Հայրապետը և նախարար Քենին ընդգծել են Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման հրամայականը: Նախարարը հատկապես շեշտել է Միջին Արևելքում քրիստոնյա համայնքների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը: Այս շրջանակներում Նորին Սրբությունն անդրադարձել է Սիրիայի և հատկապես Հալեպի հայության դիմագրաված ներկա դժվարություններին:

Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Ասպետ» շքանշանով պարգևատրել է նախարար Քենիին` որպես գնահատանք հայ ժողովրդի ու Հայ դատի նրա հարատև աջակցության:

Օտավա ժամանումից հետո Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Հարոլդ Ալպրեխթը Կանադայի խորհրդարանում ճաշկերույթ է կազմակերպել ի պատիվ Նորին Սրբության, որի ընթացքում Վեհափառ Հայրապետն ու նա անդրադարձել են Հայաստան-Կանադա գործակցության հարցերին:

Ավելի վաղ Վեհափառ Հայրապետը Օտտավայում հանդիպել էր Կանադայի վարչապետի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում