Մասնագետը գազալցակայաններում պայթյունների պատճառ է համարում բալոնների անորակությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանը, որտեղ մայիսի 31-ին պայթյուն է տեղի ունեցել,գործել է օրինական դաշտում: Նման կարծիք լրագրողների հետ հունիսի 4-ին կայացած հանդիպմանը հայտնեց ավտոգազալցաճնշակայաններիի (ԱԳԼՃԿ) կոմպրեսատորներ (ճնշակներ) և գազաբաշխիչ աշտարակներ արտադրող ընկերության տնօրեն Ռոբերտ Թովմասյանը: «Չարենցավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից հետո ԶԼՄ-երը տեղեկություններ էին տարածել, թե իբր գազալցակայանը գործել է անօրինական դաշտում, սակայն դա ապատեղեկատվություն է, քանի որ այն իրենից ներկայացնում է ոչ թե գազալցակայան, այլ սեղմված բնական գազի առևտրի կետ (առկա են հարկային մարմիններում գրանցված լինելու մասին նորմատիվ համապատասխան փաստաթղթերը), որը զբաղվում է սեղմված բնական գազի մանրածախ առևտրով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Թովմասյանը նկատեց, որ ներկայումս փորձաքննության են ենթարկվում գազալցակայանները, իսկ գազաբալոնների նկատմամբ վերահսկողությունը թողնվել է վարորդներին: «Վերջին շրջանում տեղի ունեցած պայթյունների մեծ մասի պատճառը անպիտան գազաբալոններն են»,- կարծիքհայտնեց ընկերության տնօրենը՝ հավելելով, թե դա է պատճառը, որՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել շուտափույթ կերպով ներկայացնել ծրագիր՝ գազաբալոնների նկատմամբ վերահսկողության ընթացակարգ սահմանելու վերաբերյալ:

Նա հավելեց նաև, որ գազալցակայաններում առկա է ավտոմեքենաները լիցքավորելիս սահմանված 200 մթնոլորտ ճնշումը գերազանցելու խնդիրը: «Գազալցակայանները մրցակցում են միմյանց միջև, ինչի հետևանքով նախատեսվածից ավելի բարձր աշխատանքային ճնշմամբ լիցքավորվող գազաբալոնի շահագործման ժամկետը կրճատվում է մի քանի տարով»,-պարզաբանեց Ռուբեն Թովմասյանը:

«Արմենպրես»-ի այն դիտարկմանը, թե գազալցակայաններում ավտոմեքենաները լիցքավորելուց առաջ պետք է վարորդներից պարտադիր պահանջել գազաբալոնների փորձարկված լինելու փաստը հավաստող փաստաթղթերը, նա պատասխանեց հետևյալը. «Դա ժամանակատար գործընթաց է. յուրաքանչյուր ավտոմեքենայի համապատասխան փաստաթղթերը ստուգելու համար անհրաժեշտ է մոտ 10 րոպե ժամանակ և այդ դեպքում դժվար թե այդ գազալցակայանը կարողանա աշխատել: Սակայն, ես համաձայն եմ, որ պայթյուններից և դրա հետևանքով մահվան ելքերից խուսափելու համար դա անհրաժեշտ գործընթաց է, որը պետք է իրականացնեն բոլոր գազալցակայանները»:

Վերջին մեկ ամսում հանրապետության գազаլցակայաններում երեքից ավելի պայթյուն է տեղի ունեցել, այդ թվում մահվան ելքերով: Մայիսի 12-ին պայթյուն է տեղի ունեցել Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում գտնվող գազալցակայանում, մայիսի 14-ին` Կոտայքի մարզի Գառնի գյուղում, մահացել է 24-ամյա երիտասարդ, ով նույն գյուղի բնակիչ է, մայիսի 26-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով երեք անձ վերակենդանացման բաժանմունքում է՝ լուրջ այրվածներով: Իսկ մայիսի 31-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի Եսայան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «ՎԱԶ-2101» մակնիշի 34SM551 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ` Խ. Մ.) գազի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչից տեղում մահացել է գազալցակայանի աշխատակից Գ. Ս.-ը (ծնված 1960թ.), իսկ Մ. Խ.-ն (ծնված 1986թ.) հոսպիտալացվել է Չարենցավանի բժշկական կենտրոն:

Հայերեն

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26