Բանտարկված պոլսահայ մտավորականը կոչ է արել քվեարկել քրդական կուսակցության օգտին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ հայտնի մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով երկար ժամանակ թուրքական բանտում է, հայտնել է, որ առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին աջակցում է ընդդիմադիր քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, այս մասին համապատասխան գրառում է հայտնվել Նիշանյանի «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

Այդըն Յենիփազար փակ տեսակի բանտում դեռևս փակված պոլսահայ մտավորականի «Թվիթեր»-ի միկրոբլոգում հայտնվել է հետևյալ գրառումը. «Բանտում լինելու վատագույն կողմն այն է, որ կիրակի օրը հնարավոր չի լինի ձայն տալ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: Դուք իմ անունից կտա՞ք»:

Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու:

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին