Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը կարևորում է երիտասարդների դերը Հայ եկեղեցում և համայնքներում

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը կարևորում է երիտասարդների դերը Հայ եկեղեցում և համայնքներում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Բոստոնում հանդիպել է հայ համայնքի երիտասարնդերի հետ և քննարկել նրանց հուզող կարևոր խնդիրները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Boston Globe կայքը, մայիսի 31-ին Վեհափառի հետ հանդիպման էր եկել տարբեր տարիքային խմբերի մոտ 100 երիտասարդ: Արամ Ա կաթողիկոսը զրուցել է Հայոց եկեղեցուն նոր կենսունակություն հաղորդելու անհրաժեշտության մասին: «Մեր եկեղեցում և համայնքում մենք պետք է լուրջ վերաբերվենք երիտասարդությանը: Սա իմ առաջնային գերակայություններից է»,- ասել է կաթողիկոսը:

Հայ երիտասարդները հարցեր են բարձրացրել մուսուլմանների և քրիստոնյաների միջև միջկրոնական երկխոսության և հայ համայնքի անդամների ազգային ինքնության պահպանման վերաբերյալ:

Ավելի ուշ Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Բոստոնի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում