Սփյուռք

Արամ Ա-ն Նյու Ինգլանդում հանդիպել է երիտասարդների հետ

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն Նյու Ինգլանդում հանդիպել է երիտասարդների հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Բոստոնում հանդիպել է Նյու Ինգլանդ շրջանի հայ երիտասարդության հետ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդները և այլ հոգևորականներ: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նշել է այսօրվա երիտասարդության դիմագրաված դժվարությունների և նրանց դերակատարության անհրաժեշտության մասին: Ապա անդրադարձել է հայ երիտասարդությանը և կենտրոնացել չորս բառերի վրա` հավատարմություն, մասնակցություն, տեսիլք և վերանորոգում: Նորին Սրբությունը վերլուծություններ է կատարել և այս բառերով արժեվորել է հայ երիտասարդության կյանքը, մեր գաղութների ունեցած սպասումը նրանից և երիտասարդության ներդրումների կարևորությունը:

Իր խոսքից հետո երիտասարդները հնարավորություն են ստացել երկխոսություն ունենալու իրենց հովվապետի հետ և մտահոգիչ հարցերի շուրջ հարցադրումներ են կատարելու: Նորին Սրբությունը, լսելով նրանց մտահոգությունները, պարզաբանող պատասխաններ է տվել հարցերին:

Վերջում Վեհափառ Հայրապետն օրհնել է երիտասարդներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում