Արամ Ա-ն Պիտսբուրգում այցելել է Հայ երիտասարդական միության բանակավայր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մայիսի 24-ին Պիտսբուրգում այցելել է Հայ երիտասարդական միության բանակավայրը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Վեհափառ Հայրապետին ուղեկցել են ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանը, առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան Եպս. Դանիելյանը, կաթողիկոսարանի միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ Վրդ. Մարտիրոսյանը և այլոք:

Նորին Սրբությունն, ընդառաջելով կազմակերպիչների հրավերին, երկու ժամ անցկացրել է 250 պատանիների և երիտասարդների հետ:

Վեհափառ Հայրապետն օրհնել է եռագույն դրոշն, ապա հանդիպել երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցները մեր եկեղեցու, գաղութների, ազգի և հայրենիքի վերաբերյալ զանազան հարցադրումներ են ուղղել Վեհափառին, ով մանրամասն պատասխանել է բոլոր հարցերին: Վերջում Վեհափառ Հայրապետը օրհնել է նրանց:

Նորին Սրբության այցելությունը մեծ խանդավառություն է առաջացրել երիտասարդների շրջանում:

Հայ երիտասարդական միությունն ամեն տարի գարնանը եռօրյա դաստիարակչական բանակում է կազմակերպում:

Հայերեն English

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո