Սփյուռք

Արամ Ա-ի նախագահությամբ Դետրոյթում տեղի է ունեցել հանդիպում քրիստոնյա և իսլամ հոգևորականների միջև

2 րոպեի ընթերցում

Արամ Ա-ի նախագահությամբ Դետրոյթում տեղի է ունեցել հանդիպում քրիստոնյա և իսլամ հոգևորականների միջև

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ մայիսի 21-ին Դետրոյթում տեղի է ունեցել հանդիպում քրիստոնյա և իսլամ հոգևորականների միջև:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հանդիպումը կայացել է Լիբանանի հյուպատոս Պիլալ Քաբալանի նախաձեռնությամբ: Ներկա են գտնվել 20 բարձրաստիճան հոգևորականներ:

Հյուպատոսը ողջունել է Նորին Սուրբ Օծության Դետրոյթ կատարած այցելությունը: Նա նշել է Վեհափառ Հայրապետի կարևոր դերը ոչ միայն Լիբանանում և Միջին Արևելքում, այլ նաև միջազգային մակարդակում: Հյուպատոսը հատկապաես անդրադարձել է քրիստոնյա-իսլամ երկխոսության մեջ Վեհափառի բերած նպաստին:

Նորին Սրբությունն իր խոսքում անդրադաձել է Լիբանանին` որպես համայնքների գոյակցության երկրի: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` նա շեշտել է, որ կրոնական ազդակը ոչ մի դեր չի ունեցել Հայոց ցեղասպանության մեջ` հիշեցնելով, որ հայերը և իսլամները 7-րդ դարից սկսած գոյակցել են: Նա նաև կարևորությամբ ընդգծել է քրիստոնյա կրոնների գործակցությունը նոր ժամանակների ծայրահեղական շարժումների դեմ: Ապա ներկա հոգևորականներն իրենց տեսակետներն ու մտահոգություններն են հայտնել հատկապես Միջին Արևելքում վերջին տարիներին տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Լիբանանի հյուպատոսն ի պատիվ Վեհափառ Հայրապետի հացկերույթ է կազմակերպել, որին մասնակցել են նաև ներկա եղած հոգևորականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում