Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը շարունակում է հովվապետական այցելությունը Դետրոյթում

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը շարունակում է հովվապետական այցելությունը Դետրոյթում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մայիսի 20-ին Նյու Յորքից ժամանել է Դետրոյթ` շարունակելով ԱՄՆ-ում Արևելյան թեմի հովվապետական այցելությունները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Դետրոյթում Նորին Սրբությունը կմնա չորս օր և մի շարք հանդիպումներ կունենա գաղութային և միջկրոնական մակարդակներում:

Վեհափառ Հայրապետը ժամանել է Դետրոյթի Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ նրան և ուղեկցող հոգևորականներին դիմավորել են եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հրանտ քահանա Գևորգյանը, Ազգային վարչության ատենապետ Սթիվեն Հակոբյանը, հոգաբարձուների անդամները, ՀՄԸՄ-ի սկաուտները:Տեղի է ունեցել աղոթք, որից հետո Նորին Սրբությունը ողջունել է ներկաներին ու փոխանցել իր պատգամը: «Քրիստոսի հետևից քայլել, նշանակում է ծառայել նվիրումով և սիրով, և սա է, որ մենք մեր եկեղեցու միջոցով փորձում ենք կատարել մեր ժողովրդի կյանքում: Հետևաբար, մեր ժողովրդի բոլոր զավակները պետք է համախմբվեն եկեղեցու շուրջն` ամրապնդելու իրենց հավատքը և իրենց ծառայությունը մատուցելու Աստծուն ու մեր եկեղեցուն»,- նշել է Վեհափառը:

Այնուհետև բոլոր ներկաները մասնակցել են աջահամբույրին, որի ավարտից հետո կաթողիկոսի պատվին ընթրիք է կազմակերպվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում