Սպորտ

Հայտնի են Հայաստանի ըմբշմարտի պատանիների առաջնության հաղթողները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Հայաստանի ըմբշմարտի պատանիների առաջնության հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի խուլ-համրերի պալատում կայացան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի առաջնության առաջին օրվա գոտեմարտերը: Ընդհանուր առմամբ մրցումներին հայտավորվել են 240 ըմբիշ, որոնցից 125-ը պայքարի մեջ մտան այսօր:

Ըստ քաշային կարգերի հաղթողներ դարձան Ռազմիկ Պապիկյանը (42 կգ), Կարեն Զուրաբյանը (50 կգ), Արման Անդրեասյանը (58 կգ), Հովիկ Աղբալյանը (69 կգ), Մհեր Մարկոսյանը (85 կգ): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին փոխանցում է ըմբշամարտի ֆեդերացիան:

Իսկ հունահռոմեական ոճում նախօրեին ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ դարձան Աշոտ Մխիթարյանը (42 կգ), Սերգեյ Սիմոնյանը (46 կգ), Հայկ Մելիքյանը (50 կգ), Տիգրան Մինասյանը (54 կգ), Էդգար Թամազյանը (58 կգ), Մալխաս Ամոյանը (63 կգ), Ոսկան Հախոյանը (69 կգ), Հակոբ Բաղդասարյանը (76 կգ), Գոռ Շմավոնյանը (85 կգ), Հակոբ Թադևոսյանը (100 կգ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում