Մարսելի «Լոնշամ» պալատի փառատոնն այս տարի նվիրված էր Ցեղասպանության տարելիցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, որպես խաղաղության խորհրդանիշ, Ֆրանսիայի Մարսել քաղաքի պատմական «Լոնշամ» (Le Palais Longchamp) պալատի այգում` 18-րդ ավանդական փառատոնի շրջանակներում, մայիսի 17-ին տեղի է ունեցել Մարսելի քաղաքապետարանի կողմից տրամադրված ձիթենու՝ «Եղբայրության ծառ»-ի ծառատունկի արարողությունը` Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Մարսելի ֆրանսահայ պատանի սկաուտների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, «Լոնշամ» պալատի 18-րդ փառատոնը կազմակերպել է Մարսելի և 4-5-րդ շրջանների քաղաքապետարանները: Այն հարուստ է եղել բազմաբովանդակ մշակութային միջոցառումներով՝ գրականություն, պոեզիա, գեղանկարչություն, երաժշտություն, երգ, պար, նորաձևություն, մանկական ատելյե և այլն: Փառատոնին մասնակցել են ավելի քան 200 ֆրանսիական կազմակերպություններ:

Փառատոնի այս տարվա կարգախոսն է եղել «Հայաստան»-ը, և միջոցառումը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա են եղել շրջանի սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլն իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել մարսելցիների համար: 2015թ. հայտարարված է Հայաստանի տարի Մարսելում, և այս խորհրդանշական ծառատունկը ամբողջ տարվա ընթացքում կայանալիք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող բազմաթիվ միջոցառումներից հերթականն է:

Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին, փառատոնի կազմակերպիչներին, անդրադարձել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին և հայ համայնքի ու տեղական իշխանությունների արդյունավետ ու բազմածավալ աշխատանքներին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների անցկացման շրջանակներում:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է ֆրանսիական մամուլում:

Հայերեն

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը