Արամ Ա-ն Նյու Յորքում հանդիպել է երիտասարդների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Ս. Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում թեմի երիտասարդական հանձնախմբի կազմակերպությամբ տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հանդիպումը երիտասարդների հետ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Բացման խոսքից հետո ելույթով հանդես է եկել կաթողիկոսական փոխանորդ Անուշավան սրբազանը, ով ամփոփ ներկայացրել է հայ եկեղեցում սրբադասման արարողությունը և խոսել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման մասին:

Վեհափառ Հայրապետն իր խոսքում անդրարձել է հայ եկեղեցու դերին մեր ազգային իրավունքների պայքարում և Հայ դատին:

«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության անթիլիասական շրջանի պատմությունը դրոշմված է պայքարով` ի նպաստ մեր ժողովրդի արդար դատի: Երջանկահիշատակ մեր բոլոր հայրապետներն իրենց կարևոր նպաստն են բերել` հետապնդելով մեր ժողովրդի արդար իրավունքները: Մենք ևս, ոչ միայն շարունակեցինք այս աշխատանքը, այլև այն փոխադրեցինք իրավական դաշտ՝ Թուրքիայի պետության դեմ դատ բացելով ու պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը: Այս դատն օրինական գործընթացի սկիզբ է, որին պետք է հաջորդի մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու վերջապես անհատական կալվածքների վերադարձի պահանջը: Սակայն, հարկ է լինել իրապաշտ, հեշտ չէ իրավական այս գործընթացը, որովհետև մեզ անհրաժեշտ փաստաթղթերն են պակասում: Նաև նկատի պետք է ունենալ, որ այս դատը քաղաքական բնույթ ունի, որ Թուրքիայի դիմաց անկանխատեսելի իրավիճակներ կարող է ստեղծել»,- նշել է Վեհափառ Հայրապետը:

Ապա նա նշել է միջկրոնական երկխոսության կարևորությունը. «Վերջին տասնամյակում ու հատկապես վերջին երկու տարիների ընթացքում տեսնում ենք կրոնի շահագործում մի շարք խմբավորումների կողմից: Այս երևույթը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ: Հետևաբար, անհրաժեշտ է, որ մենք նոր թափով շարունակենք միջկրոնական երկխոսությունը, որպեսզի երկխոսության միջոցով կարողանանք փոխըմբռնման ու հանդուրժողականության եզրեր գտնել՝ աշխարհում խաղաղություն ու համերաշխություն ստեղծելու հեռանկարով»:

Ապա երիտասարդները հարցեր են ուղղել Վեհափառին, որոնց նա սիրով լուսաբանել է:

Հայերեն English

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո