Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 20-23-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև կնվազի 1-2 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 20-23-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 19-21-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +28 աստիճան, մայիսի 22-23-ին՝ +27 աստիճան: