«Այլևս երբեք»-ը Ցեղասպանության թեմայով ֆիլմեր է ներկայացրել 7 երկրում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Այլևս երբեք» նախագծի ստեղծած մթնոլորտը Ստամբուլի կինոփառատոնում ունեցավ հայանպաստ մեծազդեցություն: Այս մասին մայիսի 12-ին, աշխարհի 7 երկրներում ծավալված «Այլևս երբեք» կինոնախագծի արդյունքները լրագրողներիններկայացնելիս, նշեց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Այլևս երբեք» կինոնախագծի շրջանակում Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություններն անցկացվել են 7 երկրներում՝ Բելառուսի, Բուլղարիայի, Փարիզի, Գերմանիայի, Թուրքիայի տարբեր կինոփառատոններում:

«Բոլոր երկրներում ցուցադրությունների ժամանակ, որոնց ներկա են եղել պատկառելի թվով թուրքեր, որևէ թուրք որևէ վարկաբեկիչ ակցիա չի արել, տհաճ հարցեր չի տվել, բացառությամբ այն դեպքերի, երբ եղել են «անհամ հարցեր»՝ այն էլ ոչ թուրքերի կողմից»,- հայտնեց Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան»-ի հիմնադիր-տնօրենը նշեց, որ հանդիսատեսների 80-85%-ն այլազգի էին, որոնք հետաքրքրված էին հայ ժողովրդի և Հայոց ցեղասպանության պատմությամբ:

«Ֆիլմերը բավարարեցին բոլորի հետարքրքությունը` պատմական ճշմարտությունն իմանալու առումով: Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Բելառուսի լավագույն թերթերում լուրջ հոդվածներ տպագրվեցին Հայոց ցեղասպանության և այդ թեմային վերաբերող ֆիլմերի մասին: Ցուցադրված ֆիլմերի շարքում առկա էին ոչ միայն ֆրանսիացի կամ բուլղարացի ռեժիսորների աշխատանքներ, այլ նաև թուրքերի, ովքեր անդրադարձել էին Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությանը»,- նկատեց Հարություն Խաչատրյանը:

«Այլևս երբեք»-ի համակարգողը Րաֆֆի Մովսիսյանն է, ով ընդգծեց, որ նախագծի առաջին հատվածը մեկնարկել էր փետրվարին և կտևի մինչև հուլիս՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, իսկ երկրորդը կմեկրարկի դրանից հետո: Նախագծի առաջին հատվածը մեկնարկեց փետրվարին Բելառուսում, և յուրաքանչյուր երկրում և քաղաքում իրականացվող միջոցառումները իրականացվեցին «Ոսկե ծիրան» փառատոնի հաստատված կապերի շնորհիվ:

«Այն երկրներում, որոնք պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նման ցուցադրությունը լուրջ քաղաքական ակցիա է: Միայն Բեռլինի Գորկու անվան կինոթատրոնում ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված շուրջ 20 ֆիլմեր», - հավելեց Րաֆֆի Մովսիսյանը:

Հայ-թուրքական կինոնախագծի համակարգող Սուսաննա Խաչատրյանն էլ ներկայացրեց, որ կինոփառատոններին ցուցադրվել են ոչ միայն նոր, այլև դասական դարձած ֆիլմեր՝ Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը», Բագրատ Հովհաննիսյանի «Հնձանը», Սերժ Ավետիքյանի և այլ ֆիլմեր։

Սոֆիայի միջազգային կինոփառատոնի ծրագրում ընդգրկված է եղել երեք ֆիլմ՝ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» և Ֆաթիհ Աքինի «Սպի»-ն: Սոֆիայից զատ ցուցադրություններ են կազմակերպվել նաև Բուլղարիայի Պլովդիվ և Վարնա քաղաքներում:

Ծրագիրը կամփոփվի Մոսկվայի միջազգային կինոփառատոնում, որը տեղի կունենա հունիսի 19-26-ը: «Այլևս երբեք» կինոծրագիրն անցկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

Հայերեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին