Սփյուռք

Արամ Ա-ն շարունակում է հետևել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով Թուրքիայի Սահմանադրական դատարանում բացած դատին

2 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն շարունակում է հետևել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով Թուրքիայի Սահմանադրական դատարանում բացած դատին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը, ԱՄՆ-ում հովվապետական այցելությանը զուգահեռ, հետևում է Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով Թուրքիայի Սահմանադրական դատարանում բացած դատին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Այցի շրջանակում Նորին Սրբությունը Վաշինգտոնում աշխատանքային հանդիպում է ունեցել դատի հանձնախմբի անդամներից Թաներ Աքչամի հետ, ով դրական է գնահատել մինչև այժմ կատարված աշխատանքը: Ընդգծելով վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած զարգացումների հատկանշական երևույթները՝ Վեհափառ Հայրապետը շեշտել է աշխատանքները նույն թափով շարունակելու անհրաժեշտությունը: Այս բոլորի հետ մեկտեղ որոշվել է մայիս ամսվա ընթացքում կաթողիկոսարանի դատի մասին մամուլի ասուլիս կազմակերպել Պոլսում Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք պատգամավորական ընդհանուր ընտրություններից առաջ:

Նորին Սրբությունը մշտապես կապի մեջ է դատի հանձնախմբի մյուս անդամների հետ և մոտիկից հետևում է միջազգային մամուլի արձագանքներին ու Թուրքիայի կողմից կատարվող հակազդեցություններին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսը վերադարձնել իր պատմական կաթողիկոսարանին:

ՍիսիհայոցկաթողիկոսարանիվերադարձըպահանջելուևԹուրքիայիՍԴդիմելումտադրության մասինՄեծիՏաննԿիլիկիոԱրամԱկաթողիկոսնառաջինանգամհայտարարելէ «Հայաստան-Սփյուռք»համահայկական 5-րդհամաժողովիբացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում