Հասարակական

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությանտարածքում մայիսի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 9-ին‵ երեկոյան ժամերին, 10-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը մայիսի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Քամին հարավարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Երևանում մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 9-ին` երեկոյան ժամերին, 10-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 8-12-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +25 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում