Հասարակական

Ռադիոն եղել և մնում է տեղեկատվություն ստանալու հարմար ու մատչելի եղանակներից մեկը. Տարոն Մարգարյան

1 րոպեի ընթերցում

Ռադիոն եղել և մնում է տեղեկատվություն ստանալու հարմար ու մատչելի եղանակներից մեկը. Տարոն Մարգարյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռադիոյի օրվա աթռիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Ռադիոյի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ:

Ստեղծման օրից ի վեր՝ ռադիոն հանրության համար եղել և մնում է ոչ միայն իրազեկման կարևոր միջոցներից, այլև տեղեկատվություն ստանալու հարմար ու մատչելի եղանակներից մեկը: Ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում անգամ, այն շարունակում է մեր կյանքի անբաժան ու օգտակար ուղեկիցը լինել: Այս հանգամանքը, անշուշտ, որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է, և պետք է ուրախությամբ փաստեմ, որ դուք՝ ռադիոյի նվիրյալներդ, պատվով ու սրտացավությամբ կատարում եք ձեր աշխատանքը: Համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը՝ այդպիսով նաև ձեր նպաստը բերելով մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի բնակչության բարօրությանը:

Մաղթում եմ անխափան եթեր, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ՝ ձեր կարևոր ու պատասխանատու գործում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում